«ՄԱՔՈՒՐ ՋՐԻ» օգտակար հատկությունները
Խմելու ջուրը պետք է ո´չ միայն որակյալ լինի իր հատկանիշներով, անվտանգ՝ իր քիմիական բաղադրությամբ, վնասական մանրէների բացակայությամբ, այլ նաև լինի առողջարար, այսինքն օրգանիզմն ապահովի անհրաժեշտ միկրոտարրերով:
«ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»-ը համապատասխանում է խմելու ջրի միջազգային չափանիշներին: Գառնիի լեռնային աղբյուրների ջուրը մեր արտադրամասում ենթարկվում է մանրակրկիտ մաքրման և այնուհետև շշալցվում է 18,9լ տարողությամբ պոլիկարբոնատային տարաների մեջ, որոնք, շնորհիվ ապակու պարունակության, թույլ են տալիս ջուրը պահպանել երկար ժամանակ: Սակայն բազմաստիճան մաքրման արդյունքում ջուրը չի կորցնում իր բնական հանքային բաղադրությունը և լեռնային աղբյուրների զովությունը:
«ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»-ը պարունակում է օրգանիզմի համար այնպիսի կարևոր հանքանյութեր, ինչպիսիք են`

|
|
Կալցիում, որը անհրաժեշտ է ամուր ոսկորների և ատամների համար և եղունգների, ինչպես նաև արյան մակարդելիության և զարկերակային ճնշման կարգավորման համար: Օրգանիզմում կալցիումի և մագնեզիումի ճիշտ հարաբերակցությունն ապահովում է սրտի բնական աշխատանքը: | |
|
|
Մագնեզիումն անհրաժեշտ է նյարդային և սիրտ-անոթային համակարգերի նորմալ գործառության համար: Այն ապահովում է մկաների ճկունությունը, մասնակցում է էներգիայի արտադրման և փոխակերպման, ինչպես նաև ածխաջրերի փոխանակման գործընթացին: | |
|
|
Կալիում, որն ապահովում է փափուկ հյուսվածքների (սիրտ, ուղեղ, երիկամ, լյարդ, մկաններ) նորմալ գործառությունը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը հիվանդությունների նկատմամբ: | |
|
|
Նատրիումը կալիումի հետ միասին մասնակցում է օրգանիզմում ջրի քանակության կարգավորմանը «Na և K» պոմպի ձևով: Այս տարրերը կարգավորում են մկանային համակարգի գրգռողականությունը: |
Խմեք «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» ոչ միայն ծարավը հագեցնելու, այլև առողջ լինելու համար:

![]() |
![]() |
|
|
Որոնում |
||
![]() |
![]() |






Օնլայն պատվեր
Զամբյուղ 



