MGA Water LLC
Որակի երաշխիքներ

Մենք հոգ ենք տանում յուրաքանչյուր հաճախորդի մասին և ձգտում ենք մատուցել որակյալ ծառայություն և որակյալ արտադրանք: «ՄԱՔՈՒՐ ՋՐԻ» բարձր որակի մասին են վկայում տեղական և միջազգային մրցույթներում վաստակած մեդալները և վկայականները:


«ՄԱՔՈՒՐ ՋՐԻ» նպատակն է պահպանել կանոնավոր և անփոփոխ որակի վերահսկողություն, որը ապահովում է Պետ. Ստանդարտի Գործակալությունը:

«ՄԱՔՈՒՐ ՋՐԻ» որակը երաշխավորվում է`

• Հաստատված ազգային առողջապահության հաստատությունների կողմից, համաձայն որակի և մաքրման ստանդարտի` բնական աղբյուրի ջուրը մեր արտադրամասում ենթարկվում է որակի ստուգման, և այնուհետև առաքվում մեր սպառողներին:

• Ջրի որակի օրական զննումը երաշխավորվում է վստահելի վերահսկման համակարգի շնորհիվ, որը տեղակայված է մեր լաբորատորիայում և որը կատարում է մշտական վերահսկողություն ջրում եղած ֆիզիկական-քիմիական և մանրէաբանական պարունակությանը:

• Ֆիզիկական-քիմիական և մանրէաբանական պարամետրերը «ՄԱՔՈՒՐ ՋՐՈՒՄ» համապատասխանում են Համաշխարհային Առողջապահության Կազմակերպության կողմից սահմանված Միջազգային Ստանդարներին:

• Ի շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների մենք պահպանում ենք ջրի գույնը, համը,անհրաժեշտ հանքային միացությունները և ջրի թարմությունը:

• Մենք նաև կատարում ենք պատրաստի արտադրանքի ամենամսյա զննում Մոսկվայի առաջատար լաբորատորիաներում:

Մենք երաշխավորում ենք մեր արտադրանքի և մատուցվող ծառայությունների բարձր որակը և պատասխանատու ենք յուրաքանչյուր արտադրանքի համար:Եթե որևէ պատճառով Ձեր գնված ապրանքը չի արդարացնում Ձեր սպասումները, խնդրում ենք վերադարձրեք այն ամբողջական փոխհատուցման կամ փոխելու պայմանով:

 






Որոնում