«ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»`առողջ ապրելակերպի հիմք
Առողջ ապրելակերպի հիմքում ընկած է ճիշտ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը և մաքուր ջրի օգտագործումը:
Ներկայումս մեր երկրում կիրառվող խմելու ջրի մաքրման կենտրոնացված համակարգը` քլորացումը, ինչպես նաև հնացած և ժանգոտած ջրատար խողովակների ցանցը չեն ապահովում անհրաժեշտ որակի մաքուր ջուր: Սա է պատճառը, որ մարդիկ նախապատվություն են տալիս լրացուցիչ մաքրում անցած շշալցված ջրերին:
Հոգալով Ձեր և Ձեր ընտանիքի առողջության մասին`«ՄԳԱ Վոթըր» ընկերությունն առաջարկում է բարձր որակի խմելու ջուր`«ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» ապրանքանիշով:
Ընտրելով «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»`Դուք ոչ միայն կօգտագործեք առողջարար խմելու ջուր, այլև վստահ կլինեք, որ զերծ եք խմելու ջրի հետ կապված բոլոր խնդիրներից, քանի որ «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»-ը համապատասխանում է խմելու ջրի միջազգային չափանիշներին:
Գառնու լեռնային աղբյուրների ջուրը մեր արտադրամասում ենթարկվում է մանրակրկիտ բազմաստիճան (5 փուլով) մաքրման` պահպանելով իր բնական հանքային բաղադրությունը և լեռնային աղբյուրների զովությունը.
Մենք «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»-ը խորհուրդ ենք տալիս երեխաներին, հղի կանանց, կերակրող մայրերին, սպորտով զբաղվող և ակտիվ կյանք վարող մարդկանց, և, ընդհանրապես, բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին:
Առողջ լինելու համար օրվա ընթացքում խորհուրդ է տրվում խմել 1.5-2.5լ «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»:
Անհրաժեշտ ջրի քանակը չի կարող փոխարինվել այլ հեղուկների օգտագործմամբ (թեյ, սուրճ, հյութեր):
«ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»`առողջարար ջուր բոլորի համար

![]() |
![]() |
|
|
Որոնում |
||
![]() |
![]() |






Օնլայն պատվեր
Զամբյուղ 



