MGA Water LLC
Առաքում

Մենք գնահատում ենք Ձեր ժամանակը և առաջարկում ենք «ՄԱՔՈՒՐ ՋՐԻ» ԱՆՎՃԱՐ առաքում ամենուր` գրասենյակ և տուն, ամառանոց և արտադրամաս:

Մեր առաքման ցանցը գործում է ողջ Հայաստանի տարածքում և Լեռնային Ղարաբաղում: Հոգալով Ձեր հարմարավետության մասին` մենք աշխատում ենք շաբաթը 7 օր, առանց հանգստյան օրերի:

«ՄԱՔՈՒՐ ՋՐԻ» առաքումն առավել ամբողջական դարձնելու նպատակով` մենք առաջարկում ենք.

  •  «ՄԱՔՈՒՐ ՋՐԻ» օգտագործման բարձրորակ սարքավորումների առաքում.
  •  TEEKANNE բարձրորակ գերմանական թեյերի առաքում.
  •  «ՄԱՔՈՒՐ ՋՐԻ» օգտագործման մեկանգամյա բաժակների առաքում.
  •  «ՄԱՔՈՒՐ ՍԱՌՈՒՅՑԻ» առաքում:

«ՄԱՔՈՒՐ ՋՐԻ» առաքումն իրականացվում է նախնական պատվերի հիման վրա` Ձեզ առավել հարմար օրը և ժամին:

Պատվիրելու համար պարզապես զանգահարեք 54 47 57 հեռախոսահամարով կամ օգտվեք մեր կայքի օնլայն պատվերի ծառայությունից: Մեր օպերատորները աշխատում են շաբաթը 7 օր, ժամը 9:00-19:00, իսկ շաբաթ և կիրակի օրերին`ժամը 9:00-17:00:

Հոգալով Ձեր հանգստության մասին` մենք առաջարկում ենք «Պլանավորված առաքում» ծառայությունը:

Այլևս Դուք կարիք չունեք հետևել շշի մեջ պարունակվող «ՄԱՔՈՒՐ ՋՐԻ» քանակին և անհանգստանալ, որ մոռացել եք ջուր պատվիրել: Պարզապես կապնվեք մեր օպերատորների հետ, հայտնեք Ձեզ առավել հարմար առաքման գրաֆիկը և այլևս մի անհանգստացեք պատվերի մասին: Մենք կառաքենք Ձեզ «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» Ձեր պլանավորված օրերին: Նշված պլանի ցանկացած փոփոխության դեպքում (ջրի քանակ, առաքման օր), խնդրում ենք նախապես տեղեկացնել մեզ:

Շնորհակալություն, որ վստահում եք մեզ Ձեր հանգստությունը: Մենք ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի առաքման ծառայությունը  լինի հարմար և չշեղի Ձեզ ավելի կարևոր գործերից:






Որոնում