«ՄԳԱ Վոթըր» և UNICEF կազմակերպությունների համատեղ ջանքերով նախաձեռնվեց «Հանուն նորածինների առողջության» ծրագիրը, որի նպատակն է բարելավել մեր երկրում նորածիններին տրամադրվող բուժծառայությունները: Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր վաճառված «ՄԱՔՈՒՐ ՋՐԻՑ» որոշակի հասույթ կփոխանցվի UNICEF-ին Երևանի և Հայաստանի մարզերի ծննդատներին անհրաժեշտ բուժսարքավորումներով ապահովելու նպաատակով:
Ծրագիրը մեկնարկեց Երևան քաղաքի Սուրբ Աստվածածին ծննդատանը, որտեղ «ՄԳԱ Վոթըր» ընկերության տնօրեն Վերոնիկա Բաղդասարյանը. «Ոչ մի ֆինանսական ճգնաժամ, ոչ մի այլ պատճառ չեն կարող զրկել նորածնին իր ապրելու իրավունքից: Մենք բիզնեսը դիտարկում ենք նաև որպես սոցիալական պատասխանատվություն մեր հասարակության, մեր նոր սերունդի նկատմամբ»:
Համաձայն «Երեխաների իրավիճակը աշխարհում» 2009թ. զեկույցի` Հայաստանում 22 նորածին 1,000 կենդանածինների հաշվով մահանում են դեռ առաջին տարին չբոլորած: Այս մահերի մոտավորապես 80%-ը տեղի է ունենում կյանքի առաջին 28 օրվա ընթացքում, այսինքն նեոնատալ փուլում: Հայաստանում այս իրավիճակին նպաստող գործոններից են ոչ բավարար նախածննդյան և նորածնային խնամքը, որակյալ անձնակազմի և անհրաժեշտ սարքավորումների պակասը: Այդ մահերի մեծ մասը հնարավոր կլիներ կանխարգելել, եթե այդ երեխաներին ժամանակին տրամադրվեր պատշաճ անտենատալ և նեոնատալ խնամք, վերականգնողական ծառայություններ և եթե հիվանդանոցները հագեցած լինեին անհրաժեշտ բուժսարքավորումներով:






Օնլայն պատվեր
Զամբյուղ 




