MGA Water LLC
Մուտք
arm  |  rus  |  eng
 
«Ջուրը և առողջությունը». քննարկում
«Ջուրը և առողջությունը». քննարկում
05-11-2008

«ՄԳԱ Վոթըր» ընկերությունը կազմակերպեց կլոր-սեղան  «Ջուրը և առողջությունը» թեմայով, որի նպատակն է գրավել ոլորտի պատասխանատուների և հանրության ուշադրությունը խմելու ջրին առնչվող խնդիրների վերաբերյալ: Արդի պայմաններում առողջ բնակչություն ունենալը դարձել է ռազմավարական խնդիր: Իսկ բնակչության առողջության ապահովման գլխավոր նախապայմաններից է մատակարարվող խմելու ջրի որակը: Քննարկմանը զեկույցներով հանդես եկան Ն. Բակունցը (ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության իրավաբանական բաժնի ղեկավար), Գ. Այվազյանը (ՀՊՃՀՃ, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ), Վ. Պետրոսյանը (ՀՀ ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական բժիշկության գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից, դիետոլոգ): Կլոր-սեղանի մասնակիցներն էին Հայաստանում գործող hիմնական ջրային օպերատորները, ինչպես նաև առաջատար բուժկենտրոնների համապատասխան մասնագետներ:

Վերադառնալ