MGA Water LLC
Հաճախ տրվող հարցեր
1.  «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»-ը և տարան


·         Որտեղի՞ ջուրն է «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»-ը:

   Մենք վերցնում ենք «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»-ը Գառնիի լեռնային աղբյուրներից: Մեր արտադրամասում ջուրն ենթարկվում է մանրակրկիտ մաքրման եւ այնուհետեւ շշալցվում է 19լ տարողությամբ պոլիկարբոնատային տարաների մեջ, որնք շնորհիվ ապակու պարունակության, թույլ են տալիս ջուրը պահպանել երկար ժամանակ: Սակայն բազմաստիճան մաքրման արդյունքում ջուրը չի կորցնում իր բնական հանքային բաղադրությունը և լեռնային աղբյուրների զովությունը:


·         Ջուրը ջուր է, իսկ ինչո՞վ է վատ մեր հայկական ջուրը…

Իսկապես, Հայաստանի խմելու ջուրը իր որակային հատկանիշներով բավականին բարձր է: Սակայն մեր երկրում կիրառվող խմելու ջրի մաքրման ոչ ժամանակակից համակարգը` քլորացումը, ինչպես նաև հնացած և ժանգոտված ջրատար խողովակների ցանցը չեն ապահովում անհրաժեշտ որակի ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ:

 

·         Ինչպե՞ս է մաքրվում «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»-ը և ինչով է տարբերվում այն ծորակի ջրից:

«ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»-ը անցնում է բազմաստիճան մեխանիկական մաքրում և չի պարունակում օրգանիզմի համար վնասակար մետաղներ և մանրէներ: Հատուկ մշակման շնորհիվ «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» -ը պահպանում է բնական հանքային բաղադրությունը:

 

·         Ինչքա՞ն ջուր է պարունակում տարան:

«ՄԱՔՈՒՐ ՋՐԻ» տարայի տարողականությունն է 19 լիտր:

 

·         Որտեղի՞ց  կարելի է գնել «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»:

19լ «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»-ը խանութներում չի վաճառվում (միայն 5լ «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» և 1կգ «Մաքուր Սառույց»): Պետք է կնքել ջրի առաքման պայմանագիր «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» կազմակերպության հետ, այնուհետև պատվիրել 19լ «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» հեռախոսազանգով կամ իրականացնել օն-լայն պատվեր:

 

·         Ի՞նչ արժե 19լիտր «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»-ը:


1800 դրամ: Ջրի օգտագործման մեծ ծավալների (պահանջարկի) դեպքում գործում են զեղչեր, ինչպես նաև հաշվի ենք անցնում Պատվիրատուի համագործակցության պատմությունը

 

·         Արդյո՞ք 1800 դրամը ներառում է տարան:

Տարան պատկանում է «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» կազմակերպությանը սեփականության իրավունքով և ենթակա է վերադարձման:

 

·         Հնարավոր է գնե՞լ «ՄԱՔՈՒՐ ՋՐԻ» տարան:

Տարան չի վաճառվում: Այն պետք է վերադարձնել հաջորդ անգամ ջուր պատվիրելիս: Եթե տարան չի վերադարձվել, ջարդվել կամ լուրջ վնասվել է, ապա Դուք պետք է հատուցեք վնասը 15.000 դրամի չափով:

 

·         Ի՞նչ է իրենից ներկայացնում «ՄԱՔՈՒՐ ՋՐԻ»  տարան:

Այն պատրաստված է պոլիկարբոնատից, որը շնորհիվ ապակու պարունակության թույլ է տալիս պահպանել ջուրը երկար ժամանակ:  Տարան ներկրվում է Եվրոպայից:

 

·         Արդյո՞ք «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»-ը չի փչանա երկար պահելուց:

Փակ վիճակում 19լ «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»-ը ունի 6 ամսվա պահպանման ժամկետ:


 


 
2.  «ՄԱՔՈՒՐ ՋՐԻ» օգտագործման սարքավորումները

 

·         Արդյո՞ք «ՄԱՔՈՒՐ ՋՐԻ» սարքավորումը Ֆիլտրում է ջուրը:

Սարքը ջուրը չի մաքրում: Այն միայն մատուցում է  սառը և տաք «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»:

 

·         Որտե՞ղ են արտադրվում «ՄԱՔՈՒՐ ՋՐԻ» սարքավորումները:

«Family» ապրանքանիշի սարքավորումներն արտադրվում են Հարավային Կորեայում: Անհրաժեշտ է նշել, որ ջրի սարքավորումների ոլորտում Հվ Կորեան համարվում է առաջատար: «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը հանդիսանում է Wonbong ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

 

·         Որքա՞ն է ջրի ջերմաստիճան է ապահովում սարքավորումը:

Բոլոր սարքերը ապահովում են Ձեզ տաք և սառը «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»:

-Սառը ջուր՝  5°-10°C – կարելի է փոփոխել:

-Տաք ջուր՝  90-95°C : Ցանկության դեպքում տաք ջուրը կարելի է անջատել:

-Սարքը ջուրը չի եռացնում: «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»-ն եռացման կարիք չունի, քանի որ այն արդեն իսկ մաքրված է: Այդ ջերմաստիճանը բավարար է սուրճ կամ թեյ պատրաստելու համար:

 

·         Ինչո՞վ է պայմանավորված սարքավորումների գնային տարբերությունը:

       Դիզայնով և ներկառուցված բաժակաբռնիչով:

 

·         Որքա՞ն է կազմում սարքավորումների հոսանքի ծախսը:

Տատանվում է 1-1.2 կիլովատ /24ժ: Սարքը մշտապես չի աշխատում. այն միանում և անջատվում է ինչպես յուրաքանչյուր սառնարան:

 

·         Ունե՞ն արդյոք սարքավորումները ներկառուցված սառնարան:

Ոչ, քանի որ սառնարանով սարքավորումները լավ չեն կատարում իրենց ֆունկցիան. սառացնել կամ տաքացնել ջուրը:

 

Արդյոք իրականացվո՞ւմ է սարքավորումների տեխնիկական սպասարկում:

-1 տարվա երաշխիքային սպասարկում տրվում է  միայն այն ժամանակ, եթե օգտագործվում է «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» ապրանքանիշով ջուր:

-5 ամիսը մեկ իրականացվում է սարքավորումների անվճար լվացում միայն այն ժամանակ, եթե օգտագործվում է «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» ապրանքանիշով ջուր:

 

·         Կարելի՞ է արդյոք գնել սարքը և լցնել ծորակի ջուր:

Ցանկալի չէ հետևյալ պատճառներով`

- Սարքը ջուրը չի եռացնում: «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»-ն արդեն իսկ մաքրված է և եռացման կարիք չունի: Չմաքրված ջուր լցնելից և տաք ջրից օգտվելիս` Դուք կվտանգեք Ձեր առողջությանը:

- Ժամանակի ընթացքում սարքը փչանում է:



 
3.  «ՄԱՔՈՒՐ ՋՐԻ» առաքման ծառայությունը

·         Ինչպե՞ս է կատարվում «ՄԱՔՈՒՐ ՋՐԻ»  առաքումը:

«ՄԱՔՈՒՐ ՋՐԻ» առաքումը կատարվում է ԱՆՎՃԱՐ, Ձեր նախնական (առնվազն մեկ օր առաջ) պատվերի հիման վրա: Մեր առաքիչները կբերեն պատվիրած ջուրը Ձեր աշխատավայր, տուն կամ ամառանոց:

·         Ո՞ր օրերին է կատարվում ջրի առաքումը:

«ՄԱՔՈՒՐ ՋՐԻ» առաքումն իրականացվում է շաբաթվա յուրաքանչյուր օր: Մենք աշխատում ենք առանց հանգստյան օրերի:

 

·         Իրականացվո՞ւմ է «ՄԱՔՈՒՐ ՋՐԻ» առաքում Երևանից դուրս:

Մենք առաքում ենք ամբողջ Հայասստանում և Լեռնային Ղարաբաղում:

 

·         Կան արդյո՞ք ջուր պատվիրելու քանակային սահմանափակումներ:

Դուք կարող եք պատվիրել այնքան շիշ, որքան Ձեզ անհրաժեշտ է: Ամռանը խորհուրդ է տրվում  պատվիրել առնվազն 2 շիշ:

 

·         Արդյոք կա՞ն պայմանագրով ամրագրված ջրի գնման պարտավորություններ (ամսական կտրվածքով):

Այո: Անհրաժեշտ է ամսական պատվիրել առնվազն 2 շիշ 19լ «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»:

 


 


Որոնում