MGA Water LLC
Մուտք
arm  |  rus  |  eng
 
Աջակցություն Նոյեմբերյանի ծննդատանը
Աջակցություն Նոյեմբերյանի ծննդատանը
06-04-2011

Մայրության և գեղցկության օրվա առիթով համատեղ ծրագրի շրջանակներում UNICEF-ը և «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» ընկերությունը Նոյեմբերյանի հիվանդանոցին տրամադրեցին անհրաժեշտ  բուժսարքավորումներ  նորածինների առողջության պահպանման համար:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, Տավուշի մարզպետարանի Առողջապահության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը և Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին և «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» ընկերության տնօրեն Վերոնիկա Բաղդասարյանը:
Կարինե Սարիբեկյանը փոխանցեց ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի շնարհակալական խոսքը UNICEF-ին և «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» ընկերությանը: Այս համագործակցությունը առաջին օրինակն է, երբ մասնավոր սեկտորը օժանդակում է Առողջապահության Նախարարության քաղաքական ծրագերի իրականացմանը: Վերոնիկա Բաղդասարյանը նշեց.  «Ոչինչ չպետք է խանգարի մայրերին վայելել երջանիկ մայրություն, իսկ երեխաներին` անհոգ և առողջ մանկություն: Մենք միացել ենք UNICEF-ին հանուն կյանքի և շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հաճախորդներին այս ծրագրում իրենց անմիջական ներդրումը ունենալու համար»:
Համաձայն պաշտոնական տվյալների հետծննդյան մահերի մեծ մասը հնարավոր կլիներ կանխել պատշաճ անտենատալ և նեոնատալ խնամքի տրամադրման և անհրաժեշտ բուժսարքավորումների առկայության դեպքում:

«ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» ընկերությունը, որը պաշտոնապես հանդիսանում է շշալցված խմելու ջրի ամենախոշոր մատակարարը Հայաստանում, 2009 թվականից միացել է ՀՀ Առողջապահության և UNICEF-ի ջանքերին Հայաստանում նորածինների խնամքը բարելավելու նպատակով:

 


 

 

Վերադառնալ