Ընկերության առաքելությունը
«ՄԳԱ Վոթըր» ընկերության առաքելությունն է լինել առաջատարը խմելու ջրի արտադրության և առաքման ոլորտում Հայաստանում:
Ընկերության առաքելությունը նախորոշում է մեր աշխատանքի հիմնական սկզբունքները, որոնց մենք խստորեն հետևում ենք մեր բիզնես նպատակների հասնելու ճանապարհին:
- Արտադրել և/կամ առաջարկել մեր սպառողներին միայն բարձրակարգ, օգտակար և առողջության համար անվտանգ արտադրանք,
- Մեր սպառողների վստահությունը մեր բարգավաճման ամենակարևոր երաշխիքն է,
- Գործարարությունը կարող է ստեղծել իրական բարիքներ հասարակության համար միայն այն դեպքում, երբ իր գործունեությունը հիմնված է իրավականության և գործարության հիմնական սկզբունքների վրա,
- Ստեղծել սպառողին ուղղված բիզնես: Մեր սպառողների բոլոր հիմնավոր և խելամիտպահանջները պետք է կատարվեն: Մենք մշտապես ձգտում ենք ներդնել նորամուծություններ մեր սպառողների առողջ կենսակերպը և հարմարավետ կյանքը ապահովելու նպատակով,
- Օրենքի սահմաններում գործող մրցակցային պայքարը մեր զարգացման գործոններից է: Մեր մրցակիցների հետ հարաբերություններում՝ մենք հետևում ենք բիզնես էթիկայի բաձր չափանիշներին,
- Լինել կայուն և հուսալի մեր գործընկերների և սպառողների համար:






Օնլայն պատվեր
Զամբյուղ 




