MGA Water LLC
Մուտք
arm  |  rus  |  eng
 
Մեր մասին

«ՄԳԱ Վոթըր» ընկերությունը գործում է խմելու ջրի առաքման ոլորտում 2003 թվականից և հայտնի է դարձել սպառողին իր «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» ապրանքանիշով:

Լինելով շշալցված աղբյուրի ջրի առաքման ոլորտում առաջնեկը տարածաշրջանում` «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը պաշտոնապես համարվում է գրասենյակ և տուն խմելու ջրի ամենամեծ մատակարարը Հայաստանում: 

Մեր ծառայությունների աշխարհագրությունը ընդգրկում է ողջ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը: 2007 թվականից գործում է մեր մասնաճյուղը Վանաձոր քաղաքում՝ հյուսիսային մարզերի սպասարկման նպատակով, իսկ 2008 թվականից՝ Ստեփանակերտում:

Ընկերության գլխավոր արժեքներն են առողջությունն ու ընտանիքը, իսկ «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ՝ Ձեր Ընտանիքի Առողջ Ապագան» նշանաբանը որոշում է մեր ողջ ուղղվածությունը: Ընտանիքի համար մարդ միշտ ընտրում է ամենալավն ու արժեքավորը: Երբ տնօրենը հոգում է իր աշխատակիցների առողջության մասին, աշխատանքային կոլեկտիվում նույնպես կիրառելի է  դառնում «ընտանիքի» գաղափարը:

Մենք հպարտ ենք մեր գործընկերներով և շնորհակալ ենք իրենց ընտրության համար: Մեր ծառայությունից օգտվում են հազարավոր ՀՀ քաղաքացիներ, պետական հաստատություններ, միջազգային կազմակերպություններ և մասնավոր ընկերություններ:Վստահ եղեք, որ մենք խստորեն հետևում ենք մեր արտադրանքի և մատուցվող ծառայությունների որակին և ամեն ջանք գործադրում ենք` Ձեր սպասումները և վստահությունը լավագույնս արդարացնելու համար:

Մենք հպարտ ենք նաև մեր աշխատակիցներով: Մենք խորապես համոզված ենք, որ առանց նվիրված աշխատակիցների հնարավոր չէ ստեղծել հզոր և մրցունակ ընկերություն: Մեր աշխատակիցները իրենց գործի վարպետներն են՝ յուրաքանչյուրն իր օղակում, իսկ նրանց համախմբվածությունն ու մշտապես կատարելության ձգտումը մեր բարգավաճման երաշխիքն են:

ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ` ՁԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՌՈՂՋ ԱՊԱԳԱՆ